Վենեսուելայի բանտում հաշիվներ մաքրելու ընթացքում սպանվել է առնվազն 16 մարդ: Մարակայբո քաղաքի «Սաբանետա» բանտում ծեծկռտուքի մասին հայտնել է հասարակական կազմակերպությունը, որը հետեւում է Վենեսուելայի քրեակատարողական հաստատություններին:
Իրավապաշտպանների տվյալներով՝ որոշ դիակներ մասնատել են ու գլխատել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Զոհերի մասին տեղեկությունը տարածելուց հետո, երկրի իշխանությունները պաշտոնապես հաստատել են այդ տեղեկությունները:
Միաժամանակ պաշտոնյաները կասկածի տակ են դրել իրավապաշտպանների եւ լրատվամիջոցների առաջ քաշած վարկածը, ըստ որի անկարգությունները երկու բանդաների միջեւ հակամարտության հետեւանք է՝ բանտում վերահսկողություն հաստատելու իրավունքի համար:
Իրավապաշտպանների տվյալներով՝ 750 հոգու համար նախատեսված բանտում կա 3700 բանտարկյան:





























