Լոնդոնի սուպերմարկետից տարվա ամենասպասված խաղը՝ GTA V-ն, գնած երիտասարդի վրա են հարձակվել անծանոթ մարդիկ՝ խաղը խլելու համար: Երբ երիտասարդը դուրս է եկել խանութից, նրա վրա հարձակվել են հետեւից, հարվածել աղյուսի կտորով, ապա դանակահարել: Չարագործները գողացել են խաղի դիսկը: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է «Ինտերֆաքսը», նրա վիճակը կայուն է:
Grand Theft Auto-ի 5-րդ մասը դեռեւս վաճառքից առաջ այնքան հայտնի էր դարձել, որ օրինակները չէին բավարարում նույնիսկ նախնական պատվերների համար: Խաղը թողարկելու նախօրեին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, խանութների դիմաց հսկայական հերթեր էին գոյացել:





























