Լեհաստանում ռումբի մասին ահազանգից հետո տարհանել են երկրում McDonald`s ցանցի բոլոր ռեստորանները: Արագ սննդի կետերից մեկում տեղադրված ռումբի մասին սեպտեմբերի 17-ին հայտնել է անհայտ անձը: Արդյունքում երկրի 311 ռեստորաններ կես ժամում դատարկվել են:
«Քանի որ մենք չենք արհամարհում նման ազդանշանները, իսկույն զանգահարել ենք ոստիկանություն: Ոստիկանությունն էլ որոշել է տարհանել բոլոր ռեստորանները», - լրագրողներին հայտնել է Լեհաստանում McDonald`s-ի մամուլի քարտուղար Կշիշտով Կլապը:
Rbc-ն Gazeta Wyborcza-ը վկայակոչելով հայտնում է, որ ահազանգը կեղծ է եղել: Այժմ ոստիկանությունը որոնում է հեռախոսային ահաբեկչին: Նշվում է, որ 311 ռեստորաններում ավելի քան 16 հազ. մարդ է աշխատում:





























