Քալիֆորնիայի Թուենթինայն-Պալմս քաղաքում ծովային հետեւակային կորպուսի բազայում զինծառայող է զոհվել, եւս 4 հոգի վիրավորվել է: Միջադեպը, որի մանրամասները չեն հաղորդվում, տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին:
Զինծառայողը վախճանվել է Twentynine Palms բազայում՝ մարզումների ժամանակ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ն:
Հստակեցվում է, որ մի զինծառայող մնում է հիվանդանոցում՝ կայուն վիճակում, երեքն արդեն դուրս են գրվել: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:





























