Նյու Դելիում ուսանողուհուն խմբակային բռնաբարության ենթարկած եւ մահապատժի դատապարտված չորս անձանցից երկուսը  կարող են բանտում սովորել:

Սեպտեմբերի 18-ին դատարանը  Վինայ Շարմային եւ Աքշայ Թաքուրին թույլ է տվել սովորել բանտում՝ հայտարարելով, որ դա նրանց հիմնարար իրավունքն է, գրում է  Times of India-ն:

Շարման նախքան 2012թ. դեկտեմբերին կալանավորվելը սովորում էր Դելիի համալսարանի բակալավրի առաջին կուրսում եւ այժմ կշարունակի ուսումը, հայտնում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, Դելիի դատարանը սեպտեմբերի 13-ին մահապատժի էր դատապարտել նախորդ տարվա դեկտեմբերին 23-ամյա ուսանողուհի Ջոթի Սինգհին խմբակային բռնաբարության ենթարկած անձանց:  Հնդկաստանում մահվան դատավճիռներ հազվադեպ են կայացվում, առավել հաճախ դրանք փոխարինվում են ցմահ բանտարկությամբ: Մահվան դատապարտվածները կարող են ներում ստանալու  խնդրանքով դիմել նախագահին: