Հայաստանում 2010 թվականի առաջին երկու ամիսներին տարեկան կտրվածով գրանցվել է շինարարության համախառն ծավալների 3 տոկոս անկում:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հաշվետու ամիսների արդյունքներով շինարարության ծավալը հանրապետությունում կազմել է 21 մլրդ 591.4 մլն դրամ:

«Բիզնես 24»-ի փոխանցմամբ, միայն փետրվարին հունվար ամսվա համեմատությամբ ՀՀ-ում շինարարության ծավալներն աճել են 16,2 տոկոսով, իսկ հունվարին նախորդ ամսվա համեմատությամբ շինարարության ոլորտում գրանցվել է 87,2 տոկոս անկում: