Այսօր` մարտի 22-ին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ծրագրի պատասխանատու Արտո Ահոնեին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կապի եւ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից, այդ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն հայտարարվել է այդ ծրագրի իրականացման կազմակերպության տնօրենի ընտրության մրցույթը, որի ամփոփումից հետո կսկսվեն նոր գրասենյակի կազմավորման աշխատանքները:

Ա. Ահոնեն մանրամասն ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ կազմված ժամանակացույցը եւ տեղեկացրել, որ ծրագրի իրականացման կազմակերպությունը հուլիսին կսկսի գործել: