Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացող Ռոբեր Պիրեսը վերադարձել է Արսեն Վենգերի թիմ, որպեսզի մարզումներ անցկացնի:
Պիրեսը մարզման մեծ մասը եղել է «Արսենալի» գերմանացի նորեկ Մեսութ Օզիլի հետ, հաղորդում է The Daily Mail-ը:
39-ամյա Պիրեսն առայժմ պաշտոնապես չի հայտարարել կարիերայի ավարտի մասին: Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել «Աստոն Վիլայի» կազմում 2011 թվականին:
Հռչակավոր ֆրանսիացին 2003-2004 թվականների մրցաշրջանում «Արսենալի» առանցքային խաղացողներից էր: Այդ առաջնությունում թիմը ոչ մի պարտություն չկրեց Անգլիայի առաջնությունում:




























