Հարկերի ամբողջական վճարումից խուսափելու համար դատարանում հայտնված Լիոնել Մեսին եւ նրա հայրը մասնակցել են դատավարությանը եւ ցուցմունք են տվել:
«Դատական գործընթացին մասնակցելու միակ պատճառը իշխանությունների հետ համագործակցելն է եւ իմ պաշտպանյալի գործողությունները հիմնավորելն ու դատարանին ֆինանսական տեղեկություններ ներկայացնելը: Մեսիի ընտանիքի ցուցմունքները թափանցիկ են, հստակ եւ ուղղված են համագործակցությանը:
Մենք ապահովել ենք ապացույցները, որ Մեսին խարդախության մտադրություն չի ունեցել եւ արել է ամեն ինչ, որպեսզի ազնիվ լինի հարկային ծառայության հետ եւ կոնֆլիկտի մեջ չլինի պետության հետ»,- Մեսիի փաստաբան Կրիստոբալ Մարտելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստն ու նրա հայրը մեղադրվում են 2007-2009 թվականին կատարած օրինախախտման համար: 2013թ. օգոստոսին Մեսիի հայրը 5 միլիոն եվրո փոխանցեց Իսպանիայի հարկային ծառայությանը:




























