Հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան - Բուլղարիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը կսպասարկի Գերմանիայի մրցավարական խումբը: Գլխավոր մրցավարը կլինի Ֆելիքս Բրիխը: Նրան կօգնեն Մարկ Բորշը եւ Ստեֆան Լուպը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոբիաս Վելցը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ ընտրական մրցաշարի ավարտից երկու տուր առաջ B խմբում Բուլղարիայի հավաքականը 13 միավորով երկրորդ տեղում է, իսկ Հայաստանը 9 միավորով՝ նախավերջին: