«Ֆրայբուրգի» ահավոր դիրքը մրցաշարային աղյուսակում չի արտացոլում այդ թիմի ուժը, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 7-րդ տուրում դորտմունդցիները կընդունեն «Ֆրայբուրգին», որը 6 տուրից հետո 17-րդ տեղում է:

«Նրանք գերազանց աշխատանք են կատարել: «Ֆրայբուրգը» շատ ավելի ուժեղ է, քան կարելի է եզրակացնել նրանց մրցաշարային դիրքից: Այդ թիմի ֆուտբոլիստները վիճակագրությամբ՝ բոլորից շատ են վազել խաղադաշտում: Այնպես որ՝ մենք ստիպված ենք լինելու շատ վազել, մեծ ուժեր ներդնել եւ խաղալ ինտենսիվ ֆուտբոլ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Բորուսիա» - «Ֆրայբուրգ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին: