Մադրիդյան դերբիից առաջ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է «Ռեալի» խաղային եւ տնտեսական հզորությունը:

«Մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքը նշանակություն չունի: Վաղը մենք պետք է խաղանք 110 տոկոս ներդրումով, այլապես չենք հաղթի: Մրցակցի կազմում խաղում են մեծագույն ֆուտբոլիստներ, որոնք նույնիսկ ծանր դրության մեջ կարող են վճռել հանդիպման արդյունքը:

Մրցակիցը մեզնից ուժեղ է, ունի հսկայական տնտեսական հզորություն, գերազանց խաղացողներ եւ մեծագույն մարզիչ Կարլո Անչելոտի: Սա կարեւոր հանդիպում է, որը պետք է հաղթել»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Ռեալ» - «Աթլետիկո» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, Երեւանի ժամանակով կեսգիշերին: