Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտիին շնորհավորել է ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգած Տոտին սեպտեմբերի 27-ին դարձել է 37 տարեկան:
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, ես ստիպված կլինեմ միշտ մնալ երկրորդ ավագ: Միակ բանը, ինչը ցանկանում եմ խնդրել ավագիս, դա հաղթելը շարունակելն է: Շնորհավորում եմ նոր պայմանագիր կնքելու կապակցությամբ»,- Դե Ռոսիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Տոտիի եւ «Ռոմայի» միջեւ նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016-ի ամառ:




























