WBC-ն արեց հնարավոր ամեն բան, որպեսզի Ալվարեսին 2 տարի հեռու պահի ինձանից, ասել է ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (33-0-1, 21 նոկաուտ): 27-ամյա բռնցամարտիկի խոսքով՝ մեքսիկացի Սաուլ Ալվարեսը խուսափում է մենամարտել իր հետ:

«Ես հայտնի չե՞մ, բայց այդպիսի՞ն են Մեթյու Հաթոնը, Ռայան Ռոդեսը, Ալֆոնսո Գոմեսն ու Կերմիտ Սինտոն: Սաուլ Ալվարեսը չի ցանկանում մենամարտել իմ կամ Լարայի հետ, քանի որ մենք կհաղթենք նրան. դա է միակ պատճառը: Իսկ WBC-ն արեց հնարավոր ամեն բան, որպեսզի Ալվարեսին 2 տարի հեռու պահի ինձանից:

Հիմա նրանք հայտավորում են ինձ: Եթե միայն նրանք վստահ լինեին, որ կհաղթեն ինձ, ապա ռինգ դուրս կգային շատ վաղուց»,- Մարտիրոսյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ 44 մենամարտ անցկացրած Սաուլ Ալվարեսը պրոֆեսիոնալ ռինգում կրել է ընդամենը մեկ պարտություն՝ սեպտեմբերի 15-ին միավորներով պարտվելով առաջին միջինքաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերին: