Մեսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է, ասել է Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան: Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողի հասցեին:

«Լեո՛, դու կլինես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը: Իսկ հիմա միայն վայելիր ֆուտբոլը եւ երջանիկ եղիր ընտանիքիդ հետ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Մեսիին համամատում են թե՛ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, թե՛ Մարադոնայի: