Իսպանական Պրիմերայի 7-րդ տուրում կկայանա մադրիդյան դերբին: Սեպտեմբերի 28-ին երրորդ տեղում գտնվող «Ռեալը» կընդունի առաջատարների թվում գտնվող «Աթլետիկոյին»:
Տուրի կենտրոնական խաղից առաջ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ 2 թիմերի միջեւ տարբերությունը ոչ թե պատմության, ավանդույթների, տիտղոսների եւ ֆուտբոլիստների կարգի մեջ է, այլ՝ ֆինանսների:
Goal.com-ը հրապարակել է որոշ տվյալներ, որոնք ցուց են տալիս «Ռեալի» եւ «Աթլետիկոյի» ֆինանսների հսկայական տարբերությունը:
1. 2013/2014 մրցաշրջանի բյուջե
«Ռեալ» - 515 միլիոն եվրո
«Աթլետիկո» - 123 միլիոն եվրո
2. Թիմի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը
«Ռեալ» - Գարեթ Բեյլ (100 միլիոն եվրո, 2013)
«Աթլետիկո» - Ռադամել Ֆալկաո (40 միլիոն եվրո, 2011)
3. Deloitte ընկերության վարկածով տեղը աշխարհի ամենահարուստ ակումբների ցուցակում
«Ռեալ» - առաջին տեղ
«Աթլետիկո» - 23-րդ տեղ (չորրորդը՝ Իսպանիայում)
4. Կազմի տրանսֆերային արժեքը
«Ռեալ» - 500 միլիոն եվրո
«Աթլետիկո» - 87 միլիոն եվրո
5. Տրանսֆերային ծախսերը մինչեւ ամառ
«Ռեալ» - 163 միլիոն եվրո (եկամուտը՝ 100 միլիոն եվրո)
«Աթլետիկո» - 29 միլիոն եվրո (եկամուտը – 68 միլիոն եվրո)
6. Աշխատավարձի բյուջե
«Ռեալ» - տարեկան 190 միլիոն եվրո
«Աթլետիկո» - տարեկան 65 միլիոն եվրո




























