Այժմ ինձ մոտ անհաջող շրջան է, ասել է «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին՝ խոսելով «Նապոլիի» դեմ խաղում չիրացրաց 11 մետրանոց հարվածի մասին:

«Նապոլիի» դեմ խաղում ես 5 հարված կատարեցի դարպասի ուղղությամբ, սակայն այդպես էլ հաջողության չհասա: Իտալիայի հավաքականում նույնպես պատկերը նույնն է: Երեւում է, ինձ մոտ անհաջող շրջան է:

Վրիպեցի 11 մետրանոցից: Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար: Բոլորը սպասում էին, թե երբ պետք է վերջապես վրիպեմ: Այդ պահին ես կորցրեցի հավասարակշռվածությունը: Ռեյնան լավ խաղաց, բայց ես նրա աչքերին նայում էի մինչեւ այդ պահը: Հետո հեռացրեցի հայացքս՝ կատարելով վատ հարված»,- Բալոտելիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Նապոլիի» դեմ խաղից հետո Բալոտելին կարմիր քարտ էր ստացել մրցավարին հայհոյելու համար, իսկ ավելի ուշ որակազրկվել էր A Սերիայի 3 խաղով: