«Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը բաց կթողնի «Ջենոայի» դեմ A Սերիայի 6-րդ տուրի խաղը:

Gazzetta dello Sport-ի համաձայն՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը որոշել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին հանգիստ տալ Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայից հանդիպումից առաջ: «Ջենոայի» հետ խաղում Իգուաինին կփոխարինի մակեդոնացի Գորան Պանդեւը:

A Սերիայի 5-րդ տուրից հետո նեապոլցիներն ունեն 13 միավոր: