Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը ԱԺ քառօրյայի օրակարգում է, որը մեկնարկել սեպտեմբերի 30-ին: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ NEWS.am-ն արդեն հայտարարել էր, որ Հայաստանի նախագահը ԱԺ –ում քննարկման է ներկայացրել համաներում հայտարարելու մասին առաջարկություն՝ կապված երկրի անկախության հռչակման 22-ամյակի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել էր 2011թ: Այն ժամանակ այդ որոշումը կայացվել էր մայիսի 25-ին՝ կապված անկախության 20-ամյա հոբելյանի հետ: Համաներումը տարածվել է 2008թ մարտի 1-ի գործով անցնող Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի վրա: