Վրաստանի ՆԳՆ-ն չի հաստատել տեղեկությունը՝, ըստ որի Վասիլի Լիխաչովին, որն ընդգրկված է Վրաստանում ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության կազմում, թույլ չեն տվել մուտք գործել երկրի տարածք, քանի որ նա ավելի վաղ այցելել է Աբխազիա եւ Հարավային Օսիա:
«Մենք չենք հաստատում այդ տեղեկությունը՝, հետեւաբար, դա չի համապատասխանում իրականությանը»,-«ՌԻԱ նովոստիին» այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունից:
Տեղեկությունը, որ Լիխաչովին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, տարածել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Նա նաեւ հույս էր հայտնել, որ Վրաստանի իշխանությունների այդ գործողությունների պատճառով նոյեմբերին Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:





























