Նիգերիացի ուսանողները սեպտեմբերի 30-ի երեկոյան  ավերածություններ են իրականացրել Մոսկվայի կենտրոնում գտնվող դեսպանատան շենքում. 16 մարդ հայտնվել է ոստիկանությունում:

Իրավապահ մարմինների աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ սեպտեմբերի 30-ին` ժ. 21.02-ին, Նիգերիայի դեսպանատնից տվյալ հանրապետության ուսանողներին շենքից դուրս հանելու օգնության խնդրանքով ֆաքս է ստացվել:

Հաղորդվել էր, որ ուսանողները ժամանել էին ֆինանսական հարցեր լուծելու եւ ընդունելության ավարտից հետո հրաժարվել էին լքել շենքը, կոտրել էին սրահի կահույքը եւ սպառնացել շարունակել ավերածությունները դեսպանատան մյուս սենյակներում:

Կալանավորվել եւ ոստիկանության բաժին են  տարվել Մոսկվայում սովորող Նիգերիայի 16 քաղաքացիներ: Նրանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ են կազմել,  դրանք պատրաստ են դատարանի ներկայացնելուն: