Մոսկվայում պատանին թմրանյութերի ազդեցության տակ փորձել է ինքնասպան լինել՝ 8-րդ հարկի պատշգամբից ցած նետվելով: Այդ ամենը տեղի է ունեցել մասնագիտությամբ հոգեբան մոր աչքի առաջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ ընկնելու մասին հաղորդումն ստացվել է սեպտեմբերի 30-ի երեկոյան: Պարզվել է՝ քոլեջի սանը, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, մասնագիտությամբ հոգեբան մոր աչքի առաջ փորձել է ինքնասպան լինել՝ 8-րդ հարկի պատշգամբից ցած նետվելով: Նա երկու ոտքերի ազդրոսկրերի, ողնաշարի գոտկատեղի հատվածի կոտրվածքներ է ստացել եւ վնասվածքային շոկի վիճակում տեղափոխվել բուժհաստատություն:




























