Մոսկվայի հարավ-արեւելքում երեկ գիշերը ոստիկանները ձերբակալել են կողոպտիչների հանցախումբ, որի անդամներից չորսն Ուզբեկստանի, երկուսն՝ Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկը՝ Հյուսիսային Կովկասից է: Եւս մեկը սլավոնացի է՝ մոսկովյան գրանցումով:
Նրանց բռնել են հենց հանցագործության պահին պահեստի վրա հարձակում գործելիս: Իրավապահները ձերբակալել են յոթ մարդու, ութերորդին հաջողվել է փախչել: Ներկայումս ոստիկանները փնտրում են նրան:
Արդեն անցկացվել են առաջին հարցաքննությունները: Նրանք մշատպես կողոպուտով են զբաղվել, մարդկանց են սպանել ու բռնաբարել: Այս մասին հաղորդում է «Յուժնի Ֆեդերալնին»:




























