Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 10 դեպքից` 4-ը, իսկ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի` 1, գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 5 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























