Եղվարդի խճուղում՝ «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա» մակնիշի 55 ZZ 155, «ՎԱԶ 2106» մակնիշի 61 LS 814 եւ «ՎԱԶ 2106» 26 SO 660 համարանիշներով ավտոմեքենաները:
Տուժածներ չկան:




























