Շվեդական Գեթեբորգում տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նրա վրա 600 կգ խոզապուխտ է լցվել, հաղորդում է The Local-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին առավոտյան: Աշխատակիցն, ում անունը չի հրապարակվում, հայտնել է, որ հայտնվել է խոզապուխտի փաթեթների տակ այն բանից հետո, երբ դրանցով բեռնված սայլակը շրջվել է: Ավելի ուշ բժիշկները հայտնել են, որ տղամարդը գրեթե չի տուժել. նրա մոտ ախտորոշել են միայն մեջքի թեթեւ վնասվածք, հայտնում է Lenta.ru-ն:

Ոստիկանության աշխատակիցները աշխատանքի վայրում վթարի մասին հաշվետվություն են ներկայացրել Աշխատանքի պաշտպանության շվեդական վարչությունում, որտեղ կորոշեն, արդյոք անհրաժեշտ է հետաքննություն վարել այդ գործի առթիվ: