«Սեւ հովազների» նախկին անդամ Հերման Ուոլեսը վախճանվել է բանտից ազատվելուց երեք օր անց։ 71-ամյա Ուոլեսի մահվան պատճառը լյարդի քաղցկեղն է եղել։
Հիշեցնենք, Հերման Ուոլեսը, որը 1974թ.-ից ցմահ պատժաչափն էր կրում Լուիզիանայի բանտում, հոկտեմբերի 2-ին ազատվել էր բանտից։ Լուիզիանայի դատարանը որոշել էր ազատել դատապարտյալին՝ նրա սահմանադրական իրավունքի խախտումների հետ կապված։
«Սեւ հովազների» նախկին ակտիվիստն ԱՄՆ-ում ազատ է արձակվել՝ մենախցում 40 տարի անցկացնելուց հետո
«Սեւ հովազների» նախկին անդամը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1974թ.՝ Լուիզիանայի «Անգոլա» անունով հայտնի բանտում բանտապահի սպանությանը մասնակցելու համար։ Ուոլեսն այնտեղ պատիժ էր կրում զինված կողոպուտի համար։





























