Ադրբեջանի իշխանություններն արդեն պատրաստվում են Իլհամ Ալիեւի երդմնակալությանը:

Վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրին՝ Turan-ը հաղորդում է, որ Բաքվում հայտնի ծաղկի խանութներից մեկը իշխանությունների կողմից պատվեր է ստացել նախագահի երդման արարողության համար ձեւավորել Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը:

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ իշխանություններն արդեն սկսել են պատրաստվել իրենց առաջնորդի «վերընտրման» առթիվ տոնին:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: Հեյդար Ալիեւի ժառանգը նախագահի պաշտոնը ստանձնել է 2003թ.-ից: Ադրբեջանի փոփոխված սահմանադրության համաձայն միեւնույն մարդը կարող է մի քանի անգամ նախագահ ընտրվել: Ակնհայտ է, որ նման փոփոխություն մտցվել է հատուկ կրտսեր Ալիեւի համար:

Քարոզարշավն արդեն իսկ Արեւմուտքի կողմից քննադատության է արժանացել: Այսպես, ԵՄ ներկայացուցիչները հանդես են եկել ընդդիմության նկատմամբ ճնշում գործադրելու հայտարարություններով: