Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, հոկտեմբերի 5-ին տնակ է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Շտապօգնության աշխատակիցները Մ. Խ.-ին 1-ին կարգի այրվածքներով տեղափոխել են Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.48-ին, մարվել՝ 15.29-ին:
Փարպի գյուղի Ներսիսյան փողոցի թիվ 14 տան մոտակայքում ամբողջությամբ այրվել է Մ. Խ.-ին պատկանող տնակն` (30 քմ մակերեսով) գույքով:




























