Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի ճանապարհին, հոկտեմբերի 5-ին, մարդատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 1-04 ծառայության աշխատակիցները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: