Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 2-ին Միացյալ Ազգային շարժում կուսակցության համագումարի ժամանակ վերընըրվել է կուսակցության նախագահ:

Կուսակցության համագումարը հաստատել է նաեւ Քաղխորհուրդն ու նրա նախագահին՝ խորհրդարանի նախկին խոսնակ, խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիդ Բաքրաձեին, ով ԱՄՇ կուսակցությունից իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններում:Քաղխորհրդի միաձայն որոշմամբ կուսակցության գլխավոր քարտուղար շարունակում է մնալ Վրաստանի ներքին գործերի  նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, ով այս պահին գտնվում է նախնական կալանքի տակ գտնվում կեղծ աշխատատեղեր ստեղծելու, պաշտոնի չարաշահման, ունեցվածքի յուրացման եւ միջոցների գերածախսի մեղադրանքներով:Քաղխորհրդում են ընդգրկվել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալավան, Առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին եւ խորհրդարանում ԱՄՇ կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Բացի այդ, կուսակցության համագումարը հաստատել է կանոնակարգը, որտեղ նորարարություններ են ներառվել: Մասնավորապես, Վրաստանի բոլոր շրջաններում շրջանային կազմակերպությունների նախագահները ոչ թե կնշանակվեն Քաղխորհրդի կողմից, այլ կընտրվեն տեղական կուսակցական կառույցների կողմից:Նոր կանոնակարգի համաձայն ԱՄՇ թեկնածուները ցանկացած պաշտոնում կընտրվեն ըստ առաջնայնության:

Նշենք, որ կուսակցության համագումարում ներկայացվել էր նոր դրոշը: Կարմիրը խաչը սպիտակ կտորի վրա բաժանում է այն չորս մասին, ամեն հատվածումկարմիր սիրտ: «Ազգային ՄԻացյալ շարժման դորշը ժողովուրդը դարձրեց ազգային դրոշ: Ես առաջարկում եմ նոր դրոշ՝ սիրո դրոշ… Այս դրոշը նշանակում է միավորոում քրիստոնեական արժեքների շուրջ»,- ընդգծել է Սահակաշվիլին:

Մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններում դիրքերը զիջելով իշխող «Վրացական երազանք» կոալիցիային՝ Ազգային շարժումը կուսակցության համագումարն անցկացնում է նախագահական ընտրություններից երեք շաբաթ առաջ: Համագումարին մասնակցելու համար Թբիլիսի են ժամանել հազարավոր պատվիրակներ ողջ Վրաստանից: