Վանաձորում, այսօր՝ հոկտեմբերի 6-ի վաղ առավոտից առատ, մեծ փաթիլներով ձյուն է տեղում, ողջ քաղաքը սպիտակ է դարձել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մերկասառույցի հետեւանքով արգելափակվել են ավտոմեքենաներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ահազանգը փոխանցվել է Լոռիի եւ Արագածոտնի ՄՃԿԿ կրտսեր հրահանգիչներին, «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետին, «Արագածի» ՃՇՇ պետին:
«Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղեկատվության համաձայն՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 85-րդ կմ-ում («Սպիտակի ոլորաններ» կոչվող հատված) ավտոճանապարհն անցանելի է:
Ժամը 13.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարները խցանումից դուրս են բերել 3 միկրոավտոբուս և 15 մարդատար ավտոմեքենա:




























