Հայաստանի հետ սահմանանին երեք ադրբեջանիցի տուժել են ականի պայթյունի հետեւանքով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նրանցից մեկը՝ 35 –ամյա Վեզիր Վելիեւը, բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երկրորդը՝ 30-ամյա Հագանի Մագերամովը, կատարվածի վերաբերյալ ցուցմունք է տալիս:
Ինչ վերաբերվում է 40-ամյա Ալի Ալիեւին, ապա նա անհետ կորել է: Ենթադրվում է, որ նա գտնվում է չեզոք գոտում:Երեք տուժածներն էլ Հայաստանին սահմանամեերձ Մեզեմ գյուղի բնակիչներ են, որը գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանում:





























