Հոկտեմբերի 7-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Ստամբուլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1973 թ. ծնված Հարություն Ա.-ին եւ 1978 թ. ծնված Արման Թ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք 2011 թ. նոյեմբերի 28-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին խուլիգանության մեղադրանքով: