Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «BMW-520» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-21065»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ-Վեդի ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: