Մերձմոսկովյան Սատիլկովկա ավանում հայտնաբերված նորածինների մարմինները աբորտային նյութ են եղել: Հարուցվել է քրեական գործ՝ անօրինական աբորտ կատարելու համար, «Ինտերֆաքսին» հայտնել է ՔԿ մարզային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Մակարովան:
Ըստ քննության` հայտնաբերված նորածինները համապատասխանում են ներարգանդային 6-7 ամսվա զարգացում ունեցող պտղին:
Ավելի վաղ իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի 123-րդ հոդվածի համաձայն (ապօրինի աբորտի իրականացում):
Նա նշել է, որ ոստիկանությունը եւ քննիչները պարզում են գործին մասնակից բուժհաստատության եւ բուժաշխատողների տվյալները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հինգ նորածին երեխաների մարմիններ են հայտնաբերվել մերձմոսկովյան Սալտիկովկա ավանի աղբանոցում:





























