Ադրբեջանում նախագահական ընտրությունները, բնականաբար, կհանգեցնեն ցույցերի եւ բողոքի ակցիաների, սակայն դրանք կմարեն ճիշտ այնպես, ինչպես որ ծագեն: Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետ Սարգիս Ասատրյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքական կյանքում ոչ մի մրցակցություն չկա: «Ընդդիմության առաջնորդի բացակայության պայմաններում ոչ մի բողոքական շարժում Ադրբեջանում չի կարող հանգեցնել զգալի արդյունքների»,-ընդգծել է Սարգիս Ասատրյանը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավն անցկացվում է ընդդիմության վրա գործադրվող բացահայտ ճնշման, փորքաթիվ ակտիվիստների եւ բազմաթիվ լրագրողների ձերբակալության ֆոնին: