Կասպից ծովի ադրբեջանական հտվածում հոկտեմբերի 7-ին հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնում, երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 7-ին ժամը 06:34-ի սահմաններում: Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը եղել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 57կմ խորության վրա: