Սերբիան հուսով է մինչեւ 2013-ի ավարտը Արաբական միացյալ էմիրություններից 1 մլրդ դոլարի վարկ ստանալ՝ սնանկությունից խուսափելու, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Այդ գումարի մոտավորապես կեսը երկիրը կծախսի սուվերեն պարտքային պարտականություններըմարելու վրա, իսկ մյուս կեսը՝ Սերբիայի տնտեսության վերականգնման, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Բացի ԱՄԷ-ից, Սերբիան մտադիր է դիմել նաեւ ԱՄՀ-ին, հայտարարել է վարչապետ Ալեքսանդր Վուչիչը՝ Prva TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Վուչիչը նաեւ ասել է, որ երկիրը գրեթե «սնանկության եզրին է», ուստի առաջիկայում կառավարությունը մտադիր է նվազեցնել 300-500 հազար պետական աշխատողների աշխատավարձերը՝ գանձարանում 200-230 մլն եվրո պահպանելու: Միեւնույն ժամանակ երկրի վարչապետը վստահեցրել է, որ տնտեսման միջոցները չեն անդրադառնա կենսաթոշակների վրա: