Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը նոր դարի առաջին տասնամյակում եւ երկրորդ տասնամյակի սկզբին նշանավորվեց կրճատման որոշակի միտումներով: 2000թ. հունվար-օգոստոս ամիսներին այդ օգնության ծավալը կազմում էր 45.8 մլն դոլար, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 40.6 մլն դոլար, իսկ ընթացող տարվա հունվար-օգոստոս ամիսներին կրճատվել է մինչեւ 34.4 մլն դոլարի:
Վերջին քսան եւ ավելի տարիների ընթացքում մարդասիրական օգնության կառույցը ինքնին նկատելիորեն փոխվել է: Անցյալ դարի 90-ական թվականներին այնտեղ գերակշռում էր սննդամթերքը, հագուստն ու կոշիկը, ինչպես նաեւ առաջին օգնության մի քանի ապրանքներ: Այժմ արդեն Հայաստանի հումանիտար օգնության կառույցը փոքր-ինչ փոխվել է:
Այսպես, ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին հումանիտար օգնության ծավալի կեսից ավելին(54.4 տոկոս) կազմում էին քիմիական ապրանքներն ու դրանց հետ կապված արդյունաբերության ճյուղերը: Դրանցից բավական մեծ հեռավորության վրա գտնվում են տեքստիլ ապրանքները, որոնց տեսակարար կշիռը նշված ժամանակահատվածում կազմել է 10.0 տոկոս:
Մյուս ապրանքների համեմատ նկատելի դիրք են զբաղեցնում սարքերն ու ապարատները (6.9 տոկոս), ինչպես նաեւ մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմները (5.4 տոկոս): Համեմատության համար նշենք, որ այս ժամանակահատվածում պատրաստի սննդամթերքի տեսակարար կշիռը կազմել է ընդամենը 3.8 տոկոս, բուսական ծագման արտադրանքինը ՝ 1.5 տոկոս, յուղ ու ձեթինը՝ 0.6 տոկոս:
Պետությունների աշխարհագրությունը, որտեղից մենք հումանիտար օգնություն ենք ստանում, էապես չի փոխվել: ԱՊՀ երկրների բաժինը խորհրդանշական է՝ 1.8 տոկոս: Ավելի քան քառորդ մասը (26.6 տոկոս) կազմում են Եվրամիության անդամ պետությունները: Մյուս մասը՝ 71.6 տոկոսը, ուսումնասիրվող ժամանակահատվածում բաժին է հասնում «այլ երկրներին», որնց թվում են ԱՄՆ-ը (25,1 տոկոս), Շվեյցարիան (21,3 տոկոս), ինչպես նաեւ Չինաստանը (10,1 տոկոս):





























