Վրաստանում Քութայիսիի բանտում մահացել է անչափահաս բանտարկյալ Գոգի Ձվելայան: Սենակի քաղաքի 16-ամյա բնակչին, ով ձերբակալվել էր գողության համար, բանտ էր տեղափոխվել 24 ժամ առաջ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել:
Մինչ այդ, մահացածի ընտանիքի խոսքով՝ նա խնդիրներ է ունեցել հսկիչի հետ եւ, հնարավոր է, որ նրա մահվան պատճառը հենց նրանց միջեւ եղած հակասությունն է եղել:
Հարազատները «Ինտերպրեսս Նյուզին» հայտնել են, որ Ձվելայային պետք է բաց թողնեին գրավը վճարելուց հետո:





























