Չեչնիայի արբիտրաժային դատարանի դատավորին եւ գործարարին մահացած են գտել Կաբարդինո-Բալկարիայում՝ մայրուղու մոտ:
Հոկտեմբերի 9-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, Վլադիկավկազ-Պյատիգորսկ մայրուղու մոտ, առվի մեջ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցը երկու տղամարդու դիակ է գտել՝ հրազենային վնասվածքներով:
Նախնական տվյալներով՝ սպանվածներից մեկը Արբիտրաժային դատարանի դատավոր 41-ամյա Ադամ Աղաջիեւն է, մյուսը՝ 47-ամյա գործարար Իսա Աթաեւը: Նրանք երկուսն էլ Չեչնիայից են եւ Չեչնիայից ուղեւորվում էին Եսենտուկի քաղաք, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























