ՀՅԴ-ում որոշել են իշխանափոխություն անել ոչ թե դրսից, այլ ներսից. մտնել իշխանության մեջ եւ փոխել իշխանության էությունը: Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում.«Իշխանության մեջ մտնելու ՀՅԴ հերթական քայլը տեղի կունենա այսօր. կուսակցության համասնական ցուցակի 8-րդ համարը՝ Արամայիս Գրիգորյանը, պաշտոնապես կնշանակվի Արարատի մարզպետ:
ՀՅԴ-ն կարող էր իշխանության մեջ մտնել` կոալիցիա կազմելով, բայց ՀՅԴ-ին մի քանի պաշտոն տալու համար նպատակահարմար չի համարվել նոր կոալիցիա ստեղծել, նոր թուղթ ստորագրել: Բացի այդ, ՀՅԴ-ն շատ սկզբունքային կուսակցություն է. քանի դեռ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգում են, ՀՅԴ-ն չի կարող կոալիցիա մտնել: Իսկ այսպես անաղմուկ պաշտոններ ստանալուն եւ ներսից իշխանափոխություն անելուն դեմ չէ»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):



























