Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 34 շենքի մոտակայքում, հոկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են 28-ամյա Զ. Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 03 LU 068 համարանիշի եւ 34-ամյա Կ. Հ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 01 LO 681 համարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր՝ 27-ամյա Ա. Մ.-ն տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները կանխել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:




























