Կովկասցու արտաքինով զինված մի քանի մարդ, հոկտեմբերի 9-ին ներխուժել են Մոսկվայի «Լուկ կաֆե» սրճարան եւ սկսել են սպառնալ այցելուներին:
Life News-ի տվյալով՝ տղամարդիկ անձնակազմին եւ այցելուներին սպառնացել են սպանել, հայհոյանքներ են տվել եւ կոտրել կահույքը: Հետո հանել են տրավմատիկ զենքը եւ մի քանի անգամ կրակել հատակին:
Սրճարանում խուճապ է սկսվել:
Քաղաքում որոնման գործողություն է սկսվել. փնտրվում է Չեչնիայի Հանրապետության համարանիշներով սեւ «Լադա Պրիորա» ավտոմեքենան:





























