Հայաստանի Հանրապետության կառավարությունն, այսօր՝ հոկտեմբերի 10-ի իր նիստում, Արարատի նոր մարզպետի պաշտոնում նշանակեց Արամայիս Գրիգորյանին: Մինչ այդ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահն արդեն ստորագրել է Էդիկ Բարսեղյանի պաշտոնանկության որոշումը, հետեւաբար՝ կարող են նոր մարզպետի նշանակման որոշումն ընդունել:

Որոշումն ընդունելուց հետո կառավարության անդամները ծափահարեցին, ինչը հազվադեպ է պատահում կառավարության նիստում:

Նշենք, որ Է. Բարսեղյանի ազատման մասին որոշումը կառավարությունն ընդունեց հենց նիստի սկզբում, ու հենց նիստի ընթացքում Տ. Սարգսյանը ստորագրեց այդ որոշումը: