Մոսկովյան «Պրոբկա» ռեստորանի սեփականատեր Արամ Մնացականյանը հաղթանակ է տարել «Գաստրոնոմիա» անվանակարգում եւ ստացել «Սնոբ. Պատրաստված է Ռուսաստանում» մրցանակը: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին:

«Սնոբ. Պատրաստված է Ռուսաստանում» մրցանակը, ընդհանուր առմամբ, հանձնվել է 13 անվանակարգերում: Լավագույն դերասանական խաղի համար մրցանակ է ստացել Դանիլա Կոզլովսկին, իսկ լավագույն կինոպրեմիերայի համար՝ պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին: «Թատրոն» անվանակարգում հաղթել է Կոնստանտին Բոգոմոլովը «Իդեալական ամուսին» ներկայացումով: Գրականության ոլորտում մրցանակը շնորհվել է Վլադիմիր Կոզլովին՝ «Ազատություն» վեպի համար:

«Սնոբ. Պատրաստված է Ռուսաստանում» մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ անգամ: