NEWS.am-ը ներկայացնում է «The New York Times» թերթում թղթակից Դեւիդ Հերշենգորնի հոդվածը՝ մասնակի կրճատումներով.

«Հերի՛ք է»,- այսպիսի էր Ջամալ Հասանլիի կարգախոսը, ով փոքր շանսերով քարոզարշավ էր տանում՝ տապալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Այդուհանդերձ, երբ արդյունքում պարզվեց, որ Հասանլին ջախջախիչ պարտություն է կրել, ինչը, ըստ ամենայնի, պայմանավորված էր 2009թ. հանրաքվեով, որ երրորդ անգամ ընտրվելու համար մաքրեց Ալիեւի ճանապարհը, արդիական հարց է մնում արդարությունը, որը, թերեւս, չէր բավարարում ընտրություններին:

Հարցազրույցներից մեկում Հասանլին հայտարարել է, թե իր գործը բարդացրեցին արագ ավարտված քարոզարշավը, գումարի պակասությունն ու պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցների անմատչելիությունը, ինչպես նաեւ աշխարհի անտարբերությունը: Սակայն ամենալուրջ խոչընդոտը նրա համար ինքը՝ Ալիեւն էր, ով նախագահությունը ժառանգել էր 10 տարի առաջ հորից՝ Հեյդար Ալիեւից: Ալիեւ-ավագի ահռելի նկարները դեռ կարելի է  գտնել ողջ բաքվում, ամեն տարի Ալիեւ-կրտսերը հետեւում է մայիսի 10-ին հոր ծննդյան օրվա տոնակատարությունների նախապատրաստություններին: «Սա թագադրում է»,- ասել է վրդովված Հասանլին:

Քննադատներն ասում են, թե Ալիեւը կոշտ ավտոկրատ է մի երկրում, որ վատ համբավ ունի մարդու իրավունքների առումով: Դեռ արդյունքների ամփոփումից առաջ սկսել էին տոնել հաղթանակը: Փողոցները փակ էին, իսկ կողմնակիցները պարում եւ թափահարում էին դրոշները: Հասանլիի շտաբը հայտարարություն տարածեց՝ կառավարությանը մեղադրելով ընտրությունների զանգվածային կեղծման մեջ, այդ թվում՝ քվեաթերթիկների լցումների եւ դիտորդների աշխատանքին միջամտելու մեջ»: