Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով, հրամանագիր է ստորագրել Մնացական Սարգսյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին նշանակվել է Հրաչյա Բադալյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի դատախազի պաշտոնը:

Օրեր առաջ էլ ԱԺ-ն գլխավոր դատախազի պաշտոնում նշանակել էր Գեւորգ Կոստանյանին: