Յոթնամյա որդուն խեղդած Նիկոլայ Կալինինը խոստովանել է, որ մի քանի տարի առաջ սպանել է 9-ամյա աղջնակ Պոլինային: Այսպիսով Մեծ Ատմաս գյուղի սարսափելի պատմությունը շարունակվում է:

Պոլինային փնտրել են 2011թ. հունիսի 29-ից` երկու ամիս: Ամեն օր երեխայի որոնումների մասնակցել էր տասը մարդ` սահմանապահներ, ջրասույզներ, ավիացիան եւ տեղի բնակիչները:

Հոգեկան հիվանդը ցույց է տվել աղջկա դին թաղելու վայրը, որտեղ էլ իրավապահները գտել են աղջկա մարմնի մասունքները` հենց մարդասպանի տան բակում: Պոլինայի գերեզմանը Կալինինը ծածկել էր խոտով, հայտնում է ՆՏՎ-ն: 
Քննիչները պետք է հաստատեն զոհի ինքնությունը, պարզեն մահվան պատճառը, եւ թե ինչ պայմաններում է կատարվել հանցագործությունը:

Առաջին դասարանցի Կոլյայի անհետացման մասին հոկտեմբերի 4-ին հայտնել էր մայրը. երեխան դպրոցից տուն չէր վերադարձել: Տղային փնտրել էին մի քանի օր, մինչեւ հարցաքննության ժամանակ հայրը  խոստովանել էր որդու սպանությունը: Ըստ նրա` ինքը խեղդել եւ որդուն Իրտիշն էր նետել, սակայն երեխայի մարմինը հայտնաբերել էին տեղի աղբանոցում:

Հայրը խմելու համար կշտամբանքի պատճառով սպանել է յոթնամյա որդուն

Օմսկի մարզի ՆԳՆ-ն հայտնում է, որ «վճռվում է Կոլյայի եւ Պոլինայի մահվան փաստով քրեական գործերը կցելու հարցը»: